2017-ին տնտեսական աճի ցուցանիշը մի քիչ բարձր կլինի. Արթուր Ջավադյան
Այսօր կառավարության նիստում պետական ապարատի օպտիմալացման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ տրվեցին՝ կրճատել աշխատակազմի քանակը ու այլ տիպի ծախսեր: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Երբ շուտով 2017 թվականի բյուջետային ծրագրի քննարկումների ժամանակ պատրաստ լինի վերջնական եկամուտների և ծախսերի ծրագիրը, մենք հաշվի կառնենք ու համապատասխան ճշգրտումներ կմտցնենք դրամավարկային քաղաքականության մեջ», -հավելեց Ջավադյանը:
Նրա ներկայացմամբ, իրենց գնահատականներով հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը «մի քիչ բարձր» կլինի:
«Այս պահին միջակայքը 3.4-3.3 է, և ես կարծում եմ, որ օպտիմիստական չէ և ավելի իրատեսական սցենար է, որը կապված է տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշի հետ», -հավելեց ԿԲ նախագահը: