ՊՆ. ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը
Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Այս գիշեր սահմանին ամենաքիչ կրակոցներն են եղել. Սեյրան Օհանյան
- Շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ