Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հաղորդել են ԻՊ-ի նոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր ահաբեկչություններ է ծրագրում անցկացնել Ֆրանսիայում: Rosbalt.ru-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին հետախուզության ներկայացուցիչ Պատրիկ Կալվարը:
«Ակնհայտ է, որ Ֆրանսիան վտանգի տակ է գտնվում և մենք գիտենք, որ ԻՊ-ն ծրագրում է նոր ահաբեկչություններ»,-նրա խոսքերն է փոխանցել Reuters-ը: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախաշեմին, որն այս տարի անցկացվելու է Ֆրանսիայում:
Աղբյուրը հայտնում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել արտակարգ դրության երկու ամսով երկարաձգելուն՝ մայիսի 26-ից սկսած, որպեսզի ապահովի անվտանգության բարձր մակարդակը լայնամասշտաբ սպորտային միջոցառումների ժամանակ:
Ինչպես հայտնի է՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը: