Անհետացած EgyptAir-ի օդանավում եղել են 12 երկրների քաղաքացիներ
Միջերկրական ծովում անհետացած A320 բոինիգ օդանավում գտնվել են 12 երկրների քաղաքացիներ: Այդ մասին հայտնել է EgyptAir ավիաընկերությունը Twitter-իր իր միկրոբլոգում:
Նրա տվյալներով, ուղևորների թվում եղել են 30 եգիպտացիներ, 15 ֆրանսիացիներ, 2 իրաքցի, բրիտանացի, բելգիացի, քուվեյթցի, ինչպես նաև Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի և Կանադայի մեկական քաղաքացի:
Lenta.ru-ի փոխանցմամբ, ընդհանուր թվով, օդանավում եղել է 56 ուղևոր, անձնակազմի 7 անդամ և անվտանգության ծառայության երեք աշխատակից:
Օդանավը չվերթ է կատարել Փարիզից դեպի Կահիրե և Միջերկրական ծովում անհետացել ռադարների տեսանելիությունից: Որոնողական աշխատանքների համար ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Եգիպտացի զինվորականները օդանավի ենթադրյալ կորուստի վայրում և սկսել են որոնման աշխատանքները: