Airbus-ը ներկայացրել է կործանված ինքնաթիռի բնութագիրը
Airbus ընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել է Միջերկրական ծովում կործանված A320 բոինիգ օդանավի բնութագիրը:
Ընկերությունը ցավով հաստատել է ինքնաթիռի անհետացման մասին տեղեկությունները, նշել է, որ օդանավն աշխատել է նախապես հաստատված գրաֆիկով՝ իրականացնելով MS 804 չվերթը Փարիզ-Կահիրե ուղղությամբ:
Ընկերության հրապարակած տեղեկությունների համաձայն, EgyptAir ավիաընկերությունն ինքնաթիռը գնել է դրա կառուցվելուց անմիջապես հետո՝ 2003-ի նոյեմբերին: Այն օդում եղել է ընդհանուր առմամբ 48 հազար ժամ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
- Ռադարների տեսադաշտից անհետացել է Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը