Գերմանացի գործարարները մտադիր են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել
Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած գերմանացի մի խումբ գործարարներ նպատակն ունեն նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ: Այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Օլաֆ Չիմպկեն: Նա նշել է, որ գործարարների նպատակն է իրականացնել նաև ներդրումային ծրագրեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը:
Կառավարության ղեկավարը ողջունել է գերմանացի գործարարների նախաձեռնությունը և նշել, որ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրերի իրականացման լավ հնարավորություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: