Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին՝ ավիավթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ և կորով: