Հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո Աղվան Հովսեփյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությունների շրջանակներում քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը:
«Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել: Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն է: Վերջինս, հիշեցնենք, հանրությանը հայտնի դարձավ մարտի 1-ի գործով, նա այդ գործով քննչական խմբի ղեկավարն էր», գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան