ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծացրել է տրամադրված վարկերի քանակը 2 անգամ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակի վարկավորման ծավալի ցուցանիշները.
«Մարտի 31-ի դրությամբ` 1-ին եռամսյակի ընթացքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին տրամադրել է մոտ 54 800 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18 743 մլն ՀՀ դրամ, ինչն, իր հերթին, 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2016 թ.-ի 1-ին եռամսյակի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկային պորտֆելն ընդգրկում է մոտ 185 000 տրամադրված վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 93 507 մլն ՀՀ դրամ:
Մանրածախ բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկային քաղաքականություն՝ առաջարկելով հաճախորդներին տարբեր վարկատեսակներ: Ձեռք բերված արդյունքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանի վարկավորման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է առաջատար դիրքերից մեկը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է խոշոր հարկատու բանկերի առաջատարների ցուցակում