ԿԲ նախագահ. Արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն
Այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն և օրենքներով, և միջազգային կառույցների ու փորձագետների գնահատականով: Մենք ռիսկային գոտում չենք գտնվում,- այսօր Ազգային ժողովում 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցին:
Ըստ նրա, կարևորն այդ վարկերի արդյունավետությունն է:
«Իմ կարծիքով, լավագույն վարկային ձևերն այն վարկերն են, որոնք պետությունը վերցնում և տրամադրում է համապատասխան այլ մարմինների, որից ակնկալիք ունի հետ ստանալ և հետ տալ: Այդ պրոցներն են ամենակարևորը: Նման վարկեր ունենք: Կարելի է բեռը դնել բիզնեսի վրա ու հետագայում ստանալ»,- ասաց ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է սպասվելիք, արդեն նախաստորագրված վարկերին, որոնք, ըստ Արամ Մանուկյանի, տնտեսագետները հաշվարկում են 800 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլար, Ա.Ջավադյանն ասաց, որ մտահոգող որևէ խնդիր չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած ասուլիսում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին ասել էր որ ՀԲ-ն համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի հետ, որ Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վարկերի տոկոսադրույքները նույնիսկ ցածր են. ԿԲ նախագահ
- 2017-ին տնտեսական աճի ցուցանիշը մի քիչ բարձր կլինի. Արթուր Ջավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան