Իշխանական պատգամավորները փորձում են իրենց ապագա մանդատի հարցը լուծել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցությունները ընտրատարածքները իրար մեջ բաշխելու շուրջ։ Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգիրքը նախկին ամեն չորսական ընտրատարածքի փոխարեն 2017-ին ձևավորելու է մեկը, և գործող ընտրատարածքները դառնալու են 13-ը։
Արդյունքում, իշխանական պատգամավորները փորձում են իրար մեջ պարզել, թե ով որտեղ է առաջադրվելու, որպեսզի իրենց համար կարողանան «ազատ» տարածք «բռոնյա» անել։
Բանն այն է, որ բոլորը հասկանում են, որ առանձին օլիգարխ-պատգամավորների հետ միևնույն ընտրատարածքում լինելու դեպքում նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանության ձայները հենց իրենց օգտին գրվեն։
Արդյունքում, չնայած նրանք իշխանություններին մի քանի հոգով «կներկայացնեն», բայց դափնիները կհասնեն մեկին։ Ուստի իշխանական պատգամավորները փորձում են՝ որքան հնարավոր է՝ շուտ իրավիճակը հասկանալ, որպեսզի կարողանան իրենց ապագա մանդատի հարցը լուծել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան