Առողջապահության նախարարը՝ վիրավորի զինծառայողների տեղափոխման մասին
«Երեկ ուշ երեկոյան ևս հանդիպել եմ զինվորների ծնողների հետ, քննարկել ենք տեղափոխման հարցը: Կիսում եմ այն հուզմունքը, այն լարվածությունը, որը կա ծնողների մոտ: Բավականին երկար ենք խոսել երեկ, այն ցանկությունը, որ ուզում են փոխել բուժհատատսությունը, տանել այլ երկիր, կարծում եմ՝ իրենց իրավունքն է, և եթե անգամ մենք այս որոշմանը չենք կարող անդրադառնալ կառավարության որոշման շրջանակներում, մեր պարտքն ենք համարում բոլոր հնարավոր մեխանզիմներով, քննարկումներով, բարերարների հետ աշխատանքներով, դիվանագիտական խողովակներն օգտագործելով մեր տղաների և ծնողների կողքին լինել»,-այսօր Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարի մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Այս խնդիրը պետք է լուծում ստանա միմիայն բժիշկական քննարկման արդյունքում և ոչ թե հուզական»,-հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է Արման Լազգիյանի բուժմանն ու տեղափոխման հարցին, Արմեն Մուրադյանն ասաց. «Չեմ կարծում, որ այսօր տեղափոխումը հնարավոր է՝ հաշվի առնելով վրա հասած բարդությունները, որոնք փաստացի բերեցին նոր վիրահատության: Նրա վիճակն այս պահին թույլ չի տալիս քննարկել տեղափոխման հնարավորթյունը: Երկու օր է անցել վիրահատությունից հետո: Նրա մոտ սթրես խոց էր բացվել, կարծում եմ, որ այդ հետևանքը չեզոքացնելուց հետո նորից տեղափոխման հարցը քննարկվելու է: Առայժմ հետվիրահատական ապաքինման շրջանում է գտնվում Արմանը»:
Նախարարի խոսքով՝ գրեթե ամեն օր հանդիպում են ծնողների հետ:
«Համոզելու խնդիր չունենք, այդպիսի խնդիր մեր օրակարգում չկա:Մենք բոլոր պարագաներում մեր տղաների, նրանց ծնողների կողքին ենք՝ անկախ նրանից թե ինչպիսի հնարավորություններ կան օրենսդրական դաշտում, մեր բարոյական պարտքն ենք համարում նրանց աջակցելը»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան