ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են հույների ցեղասպանությունը
ԼՂՀ ԱԺ խմբակցություններն այսօր ընդունել են հայտարարություն՝ Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է.
«- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
- Արձանագրելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը»:
Հայտարարության ներքո ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցությունները: