Վարչապետի նոր հանձնարարականը էկոնոմիկայի նախարարին և ՊԵԿ-ին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, մասնավորապես՝ կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ հանձնարարությանը, զեկուցեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է այդ խնդրով:
Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ հաջորդ շաբաթվանից կսկսեն նիստեր գումարել և ժամանակի ընթացքում կներկայացնեն առաջարկություններ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարին. «Կազմեք հուշաթերթ, որպեսզի բոլոր այն գործարարները, բիզնեսով զբաղվող մարդիկ, որոնք ցանկություն ունեն ներկրմամբ զբաղվել, իրենց համար հասանելի լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծեն: Դա պետք է ունենաք ձեր կայքում: Նաև լաբորատոր բոլոր տեսակի ստուգումների ժամանակ ապահովել արդար արդյունքներ»:
Եվս մեկ հանձնարարական էլ Հովիկ Աբրահամյանը տվեց ՊԵԿ-ին, որպեսզի հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ներկրողների համար:
«Դա լինելու է վերահսկողական ծառայության ներքո, շաբաթ մեկ կամ ամիսը մեկ ստուգելու են: Բոլոր նման հայտարարություններին պետք է ուշադիր, ականջալուր լինել, արագ լուծումներ տալ, եթե դրանք օրենքի պահանջներին համապատասխանում են»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան