
Վարչապետի տված հանձնարարականներն ընթացքի մեջ են. Արծվիկ Մինասյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե վարչապետը հանձնարարել է հավասար պայմաններ ստեղծել բոլոր ներկրողների համար, արդյոք բոլորը կարող են, օրինակ, շաքարավազ ներկրել, ասաց, թե հանձնարարականները եղել են և դրանք ընթացքի մեջ են:
«Մի հանձնարարական էլ այսօր է եղել՝ հուշաթերթի պատրաստում բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի և փաստաթղթերի վերաբերյալ և ցանկացած միջամտություն, որ փաստաթղթից դուրս է լինելու, համարվելու է անօրինական միջամտություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե նախորդ նիստին վարչապետի կողմից հանձնարարվել էր նաև երեք շաբաթվա ընթացքում բացահայտել մենաշնորհներ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես ասել եմ, զեկույցը կհրապարակվի և բոլորդ կտեսնեք»: