Ռադարների տեսադաշտից անհետացել է Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը
Egyptair ավիաընկերությանը պատկանող Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր վաղ առավոտյան անհետացել է ռադարների տեսադաշտից: A320 –ում եղելէ 66 մարդ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ եգիպտական ավիաընկերության A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայնից թռիչքի պահին չի հայտնել ինքնաթիռի անսարքության մասին:
Աղբյուրը նաև նշում է, որ որոնողա-փրկարարական ծառայությունները, որոնք զբաղվում են Միջերկրական ծովի վրա ռադարների տեսադաշտից անհետացած ինքնաթիռի որոնման աշխատանքներով, գնացել են այն վայրը, որտեղ հնարավոր է ընկած լինի ինթնաիթռը:
Ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի, Իրաքի քաղաքացիներ: