Հակաբիոտիկները պետք է դեղատներից բաց թողնվեն ﬕﬕայն դեղատոմսերով. Ա. Մուրադյան
Հակաբիոտիկները պետք է օգտագործվեն ﬕայն ցուցուﬓերով,- թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարի մեկնարից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Օրերս ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ դեղերի մասին օրենք ընդունեց՝ դեղատոմսերով կիրառվող և օգտագործվող դեղերի վերաբերյալ. Կա համապատասխան դրույթ, նախատեսված են տույժեր:
Ըստ նրա՝ հակաբիոտիկաթերապիան իրականում բոլոր երկրներում առողջապահական արդի խնդիր է. «Հակաբիոտիկների ռացիոնալ, ճիշտ կիրառումը կարող է հետագայում զերծ պահել դեղակայունությունից: Բժշկական հիﬓարկներում հակաբիոտիկաթերապիայի ոչ ռացիոնալ կիրառումը կարող է հանգեցնել առողջական լրջագույն խնդիրների: Այս հարցը նոր չի քննարկվում աշխարհում, ապացուցված խնդիր է, հակաբիոտիկները պետք է ﬕﬕայն ցուցուﬓերով օգտագործվեն, իսկ դեղատներից բաց թողնվեն ﬕﬕայն դեղատոմսերով»:
Նախարարը հավելեց, որ կարևոր է Հայաստանում ընդհանուր հարթակի ձևավորումը՝ դեղերի շրջանառության համար:
Հարակից հրապարակումներ`
- Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարի առթիվ Երևան է ժամանել 80 մասնագետ
- Առողջապահության նախարարը՝ վիրավորի զինծառայողների տեղափոխման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա