Եկամտահարկի՝ հիպոթեքային վարկին ուղղորդելն ավելի շատ կիրառվել է Երևանում. Հրաչյա Մուրադյան
2014 թվականից մինչև 2016 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում աշխատավարձից հարկվող եկամտահարկը 871 ֆիզիկական անձանց դեպքում ուղղվել է հիպոթեքային վարկի մարմանը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանը:
«Ընդհանուր առմամբ՝ այդ նույն ժամանակաշրջանում, հիպոթեքով բնակարան ձեռք բերած քաղաքացիներին 700 միլիոն դրամի կարգի գումարներ են հետ վերադարձվել»,-ասաց նա:
Ըստ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետի ներկայացրած տվյալների եկամտահարկի՝ հիպոթեքային վարկին ուղղելը կիրառվել է ավելի շատ Երևանում, իսկ մարզերից Կոտայքում, Լոռիում, Արարատում, Սյունիքում, Շիրակում:
Հանդիպմանը նեկրա Ազգային հիպոթեքային հիմնադրամի տնօրեն Հայկ Ոսկանյանն էլ նշեց, որ հիպոթեքի նկատմամաբ պահանջարկի վրա ընդհանրապես բազմաթիվ գործոններ են ազդում. «Յոթ տարվա գոծունեության ընթացքում մենք մոտ 60 մլրդ դրամի հիպոթեքային վարկ ենք վերաֆինանասվորել, որից 65 տոկոսը մոտավորապես Երևանում է, 35 տոկոսը՝ մարզերում»:
Հարակից հրապարակումներ`
- Եկամտահարկի ուղղորդումը հիպոթեքային վարկի մարմանը զգալի խրախուսեց շուկան. Հ. Բաղդասարյան
- Եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում. Պարզաբանում
- Եկամտահարկի հաշվին հիպոթեքով բնակարան ձեռք բերելու պրոցեսը բավականին բարդ է. վարչապետ
- Քաղաքացիները կկարողանան օգտվել առանց տոկոսի հիպոթեքից և ձեռք բերել բնակարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը