Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարի առթիվ Երևան է ժամանել 80 մասնագետ
«Համագումարը մեզ համար խիստ կարևոր է և մենք ողջունում ենք նման միջոցառումները, քանի որ սա ոչ միայն փորձի փոխանակում է»,- Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարի մեկնարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ այս միջոցառումները թույլ են տալիս նաև կրթական ծրագրեր մշակել:
«Փաստացի այս գիտաժողովը ստանալու է ՀՀ առողջապահության նախարարության հավաստագրման կենտրոնի կողմից 16 կրեդիտ: Շարունակական մասնագիտական զարգացման մասին նոր օրենքով 2021 թվականից բժիշկներն իրավունք են ունենալու բժշկել միայն համապատասխան կրեդիտների քանակը հավաքելու դեպքում: շարունակական զարգացումը ենթադրում է կրթական ծրագրերի մասնակցություն»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ այսօր 80 մասնագետ ժամանել է Հայաստան. «18-ը անվանի պրոֆեսորներ են իրենց զեկույցներով համալրելու են մեր փորձը և մեր մասնագետներն իրենց հերթին իրենց տեսակետներն են ներկայացնելու»:
«Թերապևտների եվրասիական ասոցիացիա» համագումարն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության, ԼՂՀ առողջապահության նախարարության, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, Մխիթար Հերացի գիտաբժշկական հիմնադրամի, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի», «Առողջապահության բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության խորհրդի» աջակցությամբ:
Միջազգային համագումարը կրեդիտավորված է, և բոլոր մասնակիցները ստանալու են շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա