Հայաստանում վարկերի տոկոսադրույքները նույնիսկ ցածր են. ԿԲ նախագահ
Երկարաժամկետ վարկերի տոկոսադրուքները համահունչ են մեր տնտեսությանը և մեր տնտեսությունում առկա ռիսկերին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Մեր երկրում տոկոսադրույքները, ըստ պաշտոնյայի, չպետք է համեմատել եվրոպական տոկոսադրույքների հետ:
«Մենք պետք է համեմատվենք այն երկրների հետ, որոնց հետ, առաջին հերթին, գտնվում ենք նույն տնտեսական միության մեջ, երկրորդ հերթին՝ տարածաշրջանի երկրների հետ, երրորդը այն երկրներն են, որտեղ ցուցանիշները՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ և այլն, մեր ցուցանիշների նման են: Դրանից ելնելով, ես կարող եմ ասել, որ մեր տոկոսադրույքները նույնիսկ ցածր են», -հայտարարեց Ջավադյանը:
Օրինակ, Ռուսաստանի հետ համեմատության մեջ, ըստ Ջավադյանի, Հայաստանում վարկերի տոկոսադրույքները ցածր են, ժամկետայնությունն էլ՝ բարձր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան