«Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթը համարվել է չկայացած
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթը համարել է չկայացած: Այս մասին տեղեկանում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է «Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցութային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նիստը նախագահել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել՝ ՀՀ մշակույթի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:
Հիմք ընդունելով, որ մրցույթի հրավերով սահմանված ժամկետներում մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել, մրցութային հանձնաժողովը՝ հրավերի 11-րդ բաժնի 11.1 կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող «Մագելանի» քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթը համարել է չկայացած:
Հիշեցնենք, որ դեռևս երկու տարի առաջ նախարարությունը կրկին հայտարարել էր քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթ, սակայն այն համարվել էր չկայացած: Ներկայացվել էր երկու հայտ: Դրանցից մեկը չէր համապատասխանել հրավերի պահանջներին, մյուսի դեպքում էլ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական երակացությունը ժամկետանց էր եղել:
Հարակից հրապարակումներ`
- «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթը չի կայացել
- ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը հանձնվելու է վարձակալության
- Մագելանի քարանձավի զբոսաշրջության նպատակով օգտագործման ու զարգացման ծրագիրը մշակույթի նախարարությունում է
- Քարանձավագետ. Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավերի պահպանության գործում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան