Փարիզում անկարգություններ են
Փարիզի կենտրոնում անկարգություններ են: Բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են հասարակական կարգը հսկող ոստիկանների վրա:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանք կոտրել են ոստիկանական մեքենաների ապակիները, ապա նաև այրել դրանք: Նման պահվածքի համար առիթ են հանդիսացել ոստիկանների կողմից անվտանգության խիստ միջոցառումների իրականացումը: Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ու բարձրաձայնում են՝ «Ոչ բռնությանը»:
Ոստիկաններն էլ բողոքում են, որ աշխատանքային օրենսդրության փոփոխություններից դժգոհող քաղաքացիներն իրենց բարկությունը թափում են իրավապահների վրա: Նրանք վկայակոչում են վիճակագրությունը, որի համաձայն, երկու ամիս տևած միտինգների ընթացքում տուժել են 300 ոստիկաններ:
Նրանք նշել են, որ ակնկալում են փոխադարձ հարգանք, իսկ իրենց ներկայությունը նման ակցիաներին պայմանավորված է բացառապես ցուցարարների անվտանգության ապահովմամբ:
Ինչ վերաբերում է բուն բողոքին.
Ֆրանսիայում արհմիությունների կողմից շուրջ երկու ամիս ընթացող բողոքի ակցիաների պատճառը երկրի աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխություններն ու դրանց ընդունման ընթացակարգն է։ Երկրի վարչապետ Մանուել Վալսի նախաձեռնած բարեփոխումները, որոնք արժանացել են նախագահ Օլանդի հավանությանը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում են աշխատաժամանակի երկարաձգում ու աշխատողների ընդունման և ազատման ընթացակարգերի պարզեցում։
Ընդդիմության զայրույթն առավելապես հարուցել է այն հանգամանքը, որ բարեփոխումներն ընդունվել են առանց երկրի խորհրդարանի ստորին պալատի ներկայացման ու քվեարկության, այլ վարչապետի ուղղակի հաստատմամբ, ինչը նաև առիթ է հանդիսացել Վալսի գլխավորած կառավարության նկատմամբ անվստահության քվե հայտնելու գործընթաց նախաձեռնել երկրի Ազգային ժողովում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում գործադուլների պատճառով հնարավոր է ընդհատվի Բրիտանիայի հետ ծովային կապը
- Գիշերային անկարգությունների հետևանքով Փարիզում 27 մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան