Դեսպանություն. Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Ճշտված տվյալներով Փարիզ-Կահիրե Egypt Air ընկերության MS 804 չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը թվիթերյան իր միկրոբլոգում:
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հայտարարել էին, որ Միջերկրական ծովում անհետացած A320 բոինիգ օդանավում գտնվել են 12 երկրների քաղաքացիներ: Ուղևորների թվում եղել են 30 եգիպտացիներ, 15 ֆրանսիացիներ, 2 իրաքցի, բրիտանացի, բելգիացի, քուվեյթցի, ինչպես նաև Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի և Կանադայի մեկական քաղաքացի:
Այս պահին չեն բացառում, որ օդանավի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
- Անհետացած EgyptAir-ի օդանավում եղել են 12 երկրների քաղաքացիներ
- Ռադարների տեսադաշտից անհետացել է Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը