Կհստակեցվեն բուհերի ընդունելության պահանջները
ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի դրույթները գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխանեցնելու, բուհերի ընդունելության պահանջներն ավելի հստակեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգում տրամադրվել են առանձին ընդունելության տեղեր` ըստ մասնագիտությունների:
Սակայն հետագայում բուհերում խնդիրներ են առաջացել հիշյալ ուսանողների հետ պայմանագրեր կնքելու ժամանակ, քանի որ պարզ չէր այդ ուսանողների կարգավիճակը՝ արդյոք նրանք հանդիսանում են նպատակային ընդունելությամբ ընդունվածներ, թե որպես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված քաղաքացիներ, նրանց հնարավորություն է տրվել բուհ ընդունվել իրենց համար հատկացված տեղերում:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցվել են նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Այսպիսով՝ որոշմամբ կարգի դրույթները համապատասխանեցվել են օրենքի պահանջներին և կարգում նշված մասնագիտությունների ցանկը՝ մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները