Եկամտահարկի ուղղորդումը հիպոթեքային վարկի մարմանը զգալի խրախուսեց շուկան. Հ. Բաղդասարյան
Կառավարության որոշումը շատ նպաստավոր էր և զգալի խրախուսեց հիպոթեքային շուկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանն՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով հնարավորություն ընձեռնվեց աշխատավարձի եկամտահարկն ուղղել հիպոթեքային վարկի մարմանը:
«Եթե համեմատությամբ նայենք զարգացող և զարգացած երկրների հետ, առայժմ բավականին անելիքներ ունենք, բայց այն որ քայլեր են կատարվում, դա արդեն ողջունելի մոտեցում է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը՝ Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ այդ մի գործոնը միայն բավարար չէ, բացի դրանից պետք է ամբողջական տնտեսությունը շատ լուրջ զարգացման փուլ վերցված լինի, որն էլ կանդրադառնա նաև անշարժ գույքի վրա. «Փոփոխություններ պետք է կատարվեն բանկային ոլորտում՝ մեղմացումներ, բարենպաստ ներդրումային միջավայր և այլն»:
«Եկամտահարկի ուղղորդումը հիպոթեքային վարկի մարմանը նպաստեց, որպեսզի բնակարանի կարիք ունեցող ընտանիքները տուն ձեռք բերելու առավել վստահ որոշում կայացնեն»,-նշեց «Ակցեռն» անշարժ գույքի կոնցեռնի նախագահը:
Նրա ներկայացրած փաստերով՝ տարեկան 100 հազար բնակարանների առքուվաճառքի գործարքի մեջ մոտ 2 հազար հիպոթեքային վարկերի ձևակերպումը չնչին ցուցանիշ է. «Շուկայի վրա սա էական ազդեցություն չի կարող ունենալ: Դրանք կազմում են ընդհանուր օտարումների հազիվ 2-3 տոկոսը, մինչդեռ տնտեսության վրա զգալի դեր ունենալու համար պետք է կազմեն մոտ 50 տոկոսը»:
Հարակից հրապարակումներ`
- Եկամտային հարկի վերադարձը դադարեցնող որևէ նախաձեռնություն չկա և չի էլ նախատեսվում. Պարզաբանում
- Եկամտահարկի հաշվին հիպոթեքով բնակարան ձեռք բերելու պրոցեսը բավականին բարդ է. վարչապետ
- Քաղաքացիները կկարողանան օգտվել առանց տոկոսի հիպոթեքից և ձեռք բերել բնակարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան