Արտաշես Ներսիսյան. «Կփորձենք պայքարել բարձր հորիզոնականների և մեդալների համար»
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ծաղկաձորյան հավաքը: Ծանրորդների ուսումնամարզական հավաքը մեկնարկել էր մայիսի 16-ին և կեզրափակվի հունիսի 4-ին: Հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների և պատանիների հավաքականների անդամները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Հիմնականում նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Կան նաև երիտասարդներ, ովքեր նախապատրաստվում են երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մտածում ենք, եթե Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը պատրաստ լինեն, ապա կփորձենք պայքարել բարձր հորիզոնականների և ինչու ոչ մեդալների համար»,-շեշտել է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին