ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ժամանացույցն արժե 400 դոլար
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ արժե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի ձեռքի ժամացույցը` հաշվի առնելով այն, որ պատգամավորը զբաղվում է նաև անշարժ գույքի վաճառքով:
Ի պատասխան պատգամավորն ասաց, թե իր ձեռքի ժամացույցն արժե չորս հարյուր դոլար, գնել է վեց յոթ տարի առաջ, բայց չասաց` որտեղից:
Ինչ վերաբերում է իր անշարժ գույքի բիզնեսին, ապա պատգամավորն ասաց, թե ինքը բիզնես չունի:
Հիշեցնենք, որ Panorama.am-ը սեփական հետաքննությամբ էր պարզել, որ Միքայել Մելքումյանը ունի անշարժ գույքի բիզնես և անձամբ է հաճախորդների հետ կապի մեջ մտնում` այս կամ այն տարածքը վարձակալության դնելու համար:
Նշենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմամբ Միքայել Մելքումյանը խախտում չէր արել:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը ԲՈւՀ-ը դարձրել է «կլիենտների» հետ հանդիպման վայր (Տեսանյութ)
- Նյարդայնացած պատգամավորը դուրս է հրավիրել լրագրողին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը