Գեներալ Ֆադավի. Ամերիկացիներն Իրանի ջրային սահմաններին այլևս մոտ չեն գալիս
Ամերիկացիներն Իրանի ջրային սահմաններին այլևս մոտ չեն գալիս,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Ֆադավին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների վրա Միացյալ Նահանգների ունեցած ազդեցությանը, մասնավորապես նշել է. «Որքան տարածաշրջանում մեծանում է Միացյալ Նահանգների ներկայությունը, անկայունությունն ավելի է աճում: Երբ որ մեր ջրային սահմանները հատելու ժամանակ մենք ձերբակալեցինք ամերիկացի զինվորականներին, այդ միջադեպից հետո նրանք նույնիսկ մեր ջրային սահմաններին մոտ չեն գալիս»:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարին ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցի հյուսիսում Իրանի ջրային սահմաններն անօրինական մուտք գործելու համար ձերբակալել էին ամերիկացի 10 զինվորականի: Որոշ ժամանակ անց ԻՀՊԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ձերբակալված ամերիկացիներն ազատ են արձակվել, քանի որ քննությամբ պարզվել է, որ նրանք միտումնավոր չեն հատել Իրանի ջրային տարածքը:
ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, արձագանքնելով վերոնշյալ միջադեպին, հայտարարել էր. «Եթե չլիներ իրանցի հրամանատարների բարի կամքը, ապա ամերիկացի զինվորականները նոր աղետի կհանդիպեին: Հուսով ենք Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպը, որը հավանաբար տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի կողմից գործած վերջին սխալը չի լինի, դաս կլինի ԱՄՆ իշխանությունների համար»,- հայտարարել էր ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը