Ընթացիկ տարում Գերմանիան ընդունել է 200 հազար փախստականի
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակն ընթացիկ տարվա սկզբից գրանցել է 200 հազար փախստականի: Այդ մասին հայտնել է Hannoversche Allgemeine Zeitung թերթը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ տվյալների, ի տարբերություն նախորդ աշնանը, երբ հոկտեմբերին Գերմանիա է ժամանել ավելի քան 180 հազար փախստական, կա նոր ապաստան հայցողների թվի ակնհայտ նվազում: Միևնույն ժամանակ, 2015թ-ի առաջին կիսամյակում գործակալությունը գրանցել է 179 հազար փախստականի, իսկ 2014թ-ին Գերմանիայում ապաստան հայցողների թիվը կազմել է 203 հազար:
2015թ-ի վերջում Գերմանիում գրանցվել է 1 մլն փախստական:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը