«Յուքոմ»-ի պատճառով Արմավիրի մարզի հակակարկուտային կայանները չեն գործել. «Ժողովուրդ»
Նախօրեին Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ գյուղերում ուժգին կարկուտ է տեղացել, ինչի արդյունքում գյուղացիների մշակաբույսերը, պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվել են։ Կատարվածն ուշագրավ է այն իմաստով, որ դեռ տարիներ առաջ պետբյուջեից հսկայական գումարներ ծախսվեցին ողջ Արարատյան դաշտավայրը հակակարկուտային կայաններով ապահովվելու համար, որպեսզի մարդիկ նման դեպքերից պաշտպանված լինեն, փաստորեն՝ իզուր։ Ինչո՞ւ չեն կրակել հակակարկուտային կայանները, ԱԻՆ-ն էլ«փամփուշտ չի ունեցել»։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց, որ կայանները չեն գործել, քանի որ մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ից 19։00 ընկած ժամանակահատվածում, «Յուքոմ»-ի ցանցում լուրջ խնդիր է առաջացած եղել։
« Մենք պաշտոնապես տեղեկանք կստանանք ընկերությունից։ Հենց այդ պատճառով էլ համայնքներում չենք կարողացել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնենք կայանները»,- ասել է Վարդանյանը։
Եվ այսպես՝ մինչ կորոշվի, թե ում պատճառով է անհնար եղել կրակել այս անգամ հակակարկուտային կայաններից, մարդիկ իրենց մեկ տարվա եկամուտը կորցրին։ Հիմա մնում է, որ «Յուքոմը» փոխհատուցի գյուղացիների գրած վնասները։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան