Կանադայի վարչապետ. Բրիտանիայի համար նախընտրելի է մնալ ԵՄ կազմում
«Մեծ Բրիտանիայի համար նախընտրելի է մնալ Եվրամիության կազմում»,-ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով «Րոյթերս» լրատվական գործակալությանը` նման հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մեծ Բրիտանիան միշտ էլ ազդեցություն կունենա, ակնհայտ է, որ այն պարզապես ամրապնդվում է ԵՄ անդամակցությամբ»,- հայտարարել է Ջասթին Թրյուդոն:
Կանադայի կառավարության ղեկավարը շեշտել է, որ երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի մասին բանակցությունները չեն լինի «պարզ և ավտոմատ»:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ նման համաձայնագրի շուրջ բանակցությունները ընդհանուր առմամբ տևել է մոտ 10 տարի, սակայն նույնիսկ այդ դեպքում փաստաթուղթը մինչև հիմա չի ստորագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան