Ճապոնիայում 2020-ից կսկսեն աշխատել առանց վարորդների տաքսիներ
Ճապոնիայի կառավարությունն որոշում է ընդունել թույլ տալ 2020-ից օգտագործել առանց վարորդների տաքսիներ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավտոմատ համակարգով կառավարվող և վարորդի կարիք չունեցող տաքսիները, արտադրող և կառավարող ընկերությունների կողմից մի շարք պայմաններ կատարելու դեպքում, կարող են արդեն օգտագործվել 2020-ի Ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ժամանակ:
Մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարներում նման տաքսիների մասնակցության դեպքում պատասխանատվություն պետք է կրի տրանսպորտային ընկերությունը: Պարտադիր պայման է՝ մշակված լինի այնպիսի համակարգ, որի հնարավոր լինի հետևել երթուղին և կանգնցենել մեքենան անհրաժեշտության դեպքում:
Կառավարությունը մտադիր է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան