Ուկրաինայում արգելել են հասարակական վայրերում ռուսական շանսոն լսել
Ուկրաինական Տերնեպոլ քաղաքի իշխանություններն արգելել են հասարկական վայրերում, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում ու ժամանցային կենտրոններում, ռուսական շանսոն լսել:
Քաղաքային խորհուրդի պաշտոնական էջում նշված է, որ արգելքը վերաբերում է այն կատարողներին, որոնք, ըստ քաղաքային իշխանությունների, Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք են:
Հրապարակված ցանկում ընդգրկված է մշակութային 14 գործիչ՝ Իոսիֆ Կոբզոնը, Սերգեյ Բեզրուկովը, Գրիգորիյ Լեպսը, Ժերար Դեպարդյեն, Օլեգ Գազմանովը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան