Ցուցահանդես-վաճառքից գոյացած 4 միլիոն դրամը Նկարիչների միությունը փոխանցել է Արցախին
Ավարտվել է ՀՀ նկարիչների միության պահոցներից ընտրված կերպարվեստի գործերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը կազմել է 4 միլիոն դրամ: Վաճառվել է 9 նկար: Panorama.am-ին տեղեկացրեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Ինչպես և հայտարարված էր հասույթն ամբողջությամբ փոխանցվել է Արցախի օգնության հաշվին:
Կ. Աղամյանն ասաց, որ թեև ապրիլի 12-ից գործող ցուցահանդես-վաճառքն արդեն փակվել է, բայց իրենք հայտարարություն կանեն՝ ակցիան մեկ այլ ձևով շարունակելու մասին:
Հիշեցնենք, որ Նկարիչների միությունը 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին ցածր էին առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի:
Հարակից հրապարակումներ`
- Նկարիչների միությունն Արցախին օգնելու համար ևս մեկ հայտարարության կանի
- Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են
- Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին