ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը
Այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդանային վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան կարևորել է միջազգային միջխորհրդարանական կամուրջների ստեղծումը՝ ողջունելով վեհաժողովի նիստի ընթացքում բարձրացված տնտեսական և բնապահպանական մարտահրավերների հարցերի նախաձեռնությունը,- հաղորդում են ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությունից:
‹‹Անկասկած, համաշխարհային բարգավաճման և անվտանգության հասնելու համար, բոլոր երկրները պետք է համագործակցության ընդհանուր եզրեր գտնեն››,- ասել է Կաներվան:
Նա նաև նշել է, որ կապերի ամրապնդմանը խոչընդոտում են մի շարք հիմնարար սկզբունքների՝ ներառյալ տարածքային ամբողջության սկզբունքի խախտումները: Այս կոնտեքստում նա կոչ է արել ղեկավարներին նպաստել Ուկրաինայում խաղաղության և կայունության հաստատմանը:
Նախագահը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին. ‹‹Շարունակական կռվի պատճառով զոհված մարդկանց թիվն անհանդուրժելի է դարձել››,- ասել է նա՝ իր գործընկերներին կոչ անելով աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու հարցում: