Տնտեսություն 21:30 19/05/2016 Հայաստան

Սիրիահայ գործարարները մտադիր են Հայաստանում զորանալ

Հեղինակ` Արմեն Մինասյան

«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում այսօր «Երևան էքսպո» համալիրում բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի մասնակիցները սիրիահայերն են, ովքեր սիրիական պատերազմի հետևանքով վերջին մի քանի տարիներին տեղափոխվել են Հայաստան գործարարությամբ են զբաղվում: «Երևան էքսպո»-ում այսօր 70-ից ավել ընկերությունների ներկայացուցիչներ և անհատ գործարարներ առիթ ունեցան իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու ոչ միայն ցուցահանդեսի այցելուներին, այլև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինս Սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարների ուղեկցությամբ մասնակցեց ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ցուցահանդեսում շրջայցի ընթացքում Հանրապետության նախագահը ոչ միայն ծանոթացավ տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն իրականացնող սիրիահայերի աշխատանքի արդյունքին, այլև ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին:

Ցուցահանդեսի մասնակից գործարարներն, անկախ ոլորտից՝ տպագրություն, հրատարակչություն, ոսկերչություն, փայտամշակում, զբոսաշրջություն, ասեղնագործություն, սարքաշինություն և հաստոցաշինություն, սննդի արտադրություն և այլն, վստահեցնում էին, որ ներկայացվող արտադրանքի որակը երաշխավորված է, ինչը ոչ միայն բարեխիղճ գործունեության, այլև դեռևս Սիրիայում կուտակած փորձի ու հմտության արդյունքն է:

Այսօր հայրենիքում սիրիահայ գործարարները միայն մի խնդիր են հետապնդում. ընդլայնվել և հասնել նախկինում՝ Սիրիայում ունեցած արտադրական ծավալներին: Գրեթե բոլորը նշում էին, որ Հայաստանում գլխավոր խնդիրը շուկայի ծավալներն են:

«Հայ արտադրողներից մրցակից գրեթե չունենք: Չինական, թուրքական ապրանքն է շատ շուկայում, բայց մենք տարբերվող արտադրանք ենք արտադրում՝ ավելի որակով, իտալական որակի ու բավականին էժան», - Panorama.am-ին պատմեց կոշիկի արտադրությամբ զբաղվող «AVA Shoes» ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Սաֆարը՝ նշելով, որ բիզնեսը հայրենիք տեղափոխել է Սիրիայից, որտեղ ևս զբաղվել են կոշկագործության ոլորտում: Նրա խոսքով՝ Սիրիայից հեռանալուց հետո որոշել է բիզնես սկսել Ռուսաստանում, սակայն «փաստաթղթային քաշքշուկի» պատճառով տասն ամիս անց որոշել է հիմնվել Հայաստանում ու երկու գործընկերների հետ հիմնել է «AVA Shoes» ընկերությունը:

Հայկական շուկայի ծավալները թեև փոքր են, բայց Անդրանիկի ու գործընկերների համար դա խոչընդոտ չէ: «Որոշեցինք կոշիկ արտադրել ոչ միայն հայկական շուկայի, այլ նաև դրսի շուկայի համար: Հիմա արտահանում ենք Ռուսաստան, Եվրոպայի շուկա, արաբական շուկաներ»,- տեղեկացրեց Անդրանիկ Սաֆարը՝ վստահեցնելով, որ իրենց արտադրանքն իտալական որակի է, բայց մրցակցային գին ունի. «Էժան գործեր ենք անում»:

Ինչ վերաբերում է հայրենիքում ամրապնդվելուն, ապա Անդրանիկի մոտ այս հարցում հաստատակամություն է. «Փորձում ենք այստեղ հիմնվել, այստեղ զորանալ»:

Նույն մտադրությունն է նաև #Sport (Հեշթեգսփորթ) խանութի սեփականատեր Արամ Պըլըխեանի մոտ: Նրա ընկերությունը զբաղվում է սպորտային հագուստի արտադրությամբ և վաճառքով: Ըստ որում՝ շուրջ մեկ տարի առաջ հիմնած ընկերությունն այսօր արդեն շուրջ 50 աշխատատեղ ունի:

«Վստահ ասում եմ՝ Երևանի ամենահարմար խանութներից մեկն է», - Panorama.am-ին ասաց Արամը՝ տեղեկացնելով, որ բիզնես սկսելու շարժառիթներից մեկը Հայաստանի շուկայում եղած պահանջարկն էր. «Երբ եկանք Հայաստան, նեղացանք, որ մարդիկ թուրքական ապրանքը գովում են, ասում են՝ սա չինական չի, թուրքական է: Մեզ համար դա իրոք, ահավոր նեղություն ստեղծեց: Սիրիայում այս գործով էինք զբաղվում, ասինք, որ շատ լավ կլինի, որ մենք Երևանում հայկականն անենք, քան թուրքական կամ չինական պատրաստի ապրանք բերենք»:

Ներկայումս, ըստ Արամի, իրենք հումքը ներկրում են, իսկ աշխատանքների մնացած մասն իրականացնում են Հայաստանում: «Նույն ապրանքը, որ կա դրսում, արդեն կարում ենք այստեղ՝ Երևանում: Սպորտային հագուստ՝ վերև-ներքևը միասին, այսինքն՝ ինչ-որ պետք է ամենօրյա հագնելու համար: Այստեղ կարվում է, ձևվվում է, բոլորը տպվում է մեզ մոտ և հենց մեր խանութում էլ վաճառվում է», -պատմեց նա:

Արամի ընտանիքը ևս Սիրիայում զբաղվել է նույն գործունեությամբ՝  տրիկոտաժի, հագուստի մեծածախ վաճառքով, ունեցել են 6-7 խանութ: Հայրենիքում մնալու հարցում ևս նա հաստատակամ է՝ «Եթե գնալու մտադրություն ունենայի, մինչև հիմա ստեղ չէի լինի»: Ներկայումս միակ ցանկությունը բիզնեսի ընդլայնումն է. մտադիր են մեծացնել արտադրության ծավալները և հայկական արտադրության հագուստեղեն արտահանել Ռուսաստան և Իրան:

 

Ցուցահանդեսի մասնակիցների տրամադրությունները վկայում էին, որ մինչ աշխարհի շատ երկրներում փախստականները դժվարություններ ունեն իրենց իրացնելու և տեղի հասարակություններին ինտեգրվելու հարցում, ապա սիրիահայերի մեծ մասը հաղթահարել է այդ խնդիրը և մի կողմից կարողանում է իրացվել այն ոլորտում, որտեղ ունի հմտություններ, իսկ մյուս կողմից իր լուման է ներդնում արտերկրի հաջող փորձը հայրենիքում տեղայնացնելու գործում: Այդ ջանքերը երկրի ղեկավարն այսօր կատարած շրջայցի ընթացքում ոգևորիչ գնահատեց:

Սիրիահայ ձեռներեցներից բացի, այսօր կայացած ցուցահանդեսին մասնակցում էին նաև սիրիահայերի համար աշխատատեղեր և ծառայություններ առաջարկող ընկերությունների, ինչպես նաև աջակցության ծրագրեր իրականացնող պետական ու միջազգային հաստատությունների ներկայացուցիչներ:

Նշեմ, որ 2012-ից ի վեր ՀՀ սփյուռքի նախարարության և պետական մարմինների գործընկեր կառույցների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են սիրիահայերի աջակցության բազում ծրագրեր: Այսպես՝ 2012-2015թթ. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի կողմից տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել 500 սիրիահայի, մշակվել են 100-ից ավելի բիզնես ծրագրեր, որոնցից առավել հաջողված 85 ծրագրի հեղինակները ՓՄՁ ԶԱԿ-ից ստացել են արտոնյալ պայմաններով վարկեր: Անցած չորս տարիների ընթացքում 450 սիրիահայերի համար կազմակերպվել են դասընթացներ մաքսային և հարկային օրենսդրության վերաբերյալ, կազմակերպվել է 40 սիրիահայ գործարարների հանդիպում-քննարկումը ՀՀ Նախագահի հետ` բժշկական կենտրոնների, ոսկերչական արտադրամասերի և արտադրատարածքների հիմնադրման խնդիրների վերաբերյալ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}