Պենտագոն. Ռուսական օդուժի մանևրերը կարող են հանգեցնել առճակատման
ԱՄՆ նավերի և ինքնաթիռների մոտակայքում ռուսական օդուժի «վտանգավոր մանևրերը» կարող են հանգեցնել «պատահական առճակատման»: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`Վաշինգտոնում ամերիկա-նորվեգական պաշտպանական համաժողովի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ղեկավարի տեղակալ Բոբ Ուորքը:
«Մենք գիտենք, որ կարող է տեղի ունենալ մեկ ոչ մեծ դեպք, որի պատճառը երկու կողմերը միմյանց մեջ կտեսնեն, և դա կարող է հանգեցնել պատահական առճակատման, որը ոչ ոք չի ցանկանում»,- ասել է Ուորքը:
Նա խոսքով` ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն արձանագրել է «ռուսական ինքնաթիռների և նավերի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ մանևրեր»:
Նշենք, որ վերջին ամիսներին արձանագրվել է երկու երկրների ռազմական ինքնաթիռների մոտեցման մի քանի դեպք, որոնցից մի քանիսը Պենտագոնն որակել էր «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը