ԱՄՆ-ում 279 կին վարակված է «Զիկա» վիրուսով
ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) այսօր ներկայացրել է իրականացրած մոնիտորինգի տվյալներ, որոնց համաձայն, ԱՄն-ում և հարակից տարածքներում 279 հղի կին վարակված է «Զիկա» կոչվող վիրուսով: Այդ մասին հաղորդում է Washington.Post-ը:
Ըստ աղբյուրի, հղիների շրջանում վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են Պուերտո Ռիկոյում, որտեղ մասնագետների հսկողության տակ է վերցվել 122 հղի կին, բայց ևս 157-ին նրանք համարում են ռիսկային խմբում:
««Զիկա» վիրուսի տարածման հիմնական պատճառն այն է, որ մարդիկ հղիության ընթացքում չեն հասկանում վտանգավորության ռիսկը», -նշել են մոնտորինգն իրականացնող մասնագետներն իրենց զեկույցում:
CDC-ը եզրակացրել է` քիչ հավանական է, որ մոծակներից փոխանցվող վիրուսը կարող է հղիության ընթացքում բարդություններ առաջացնել և վնասել պտղին, իսկ մեծահասակի մոտ՝ նյարդային խանգարումներ:
Հայտարարվում է, թե մոր արգանդում երեխան միկրոցեֆալիայով կարող է հիվանդանալ, ինչի դեպքում երեխան ծնվում է անոմալ փոքր գլխով, իսկ ուղեղը զարգացած չէ: Ըստ աղբյուրի, նման հիվանդությամբ հարյուրավոր երեխաներ նախկինում արդեն իսկ մինչև «Զիկա» վիրուսի տարածումը, ծնվել են այնպիսի երկրներում, ինչպիսին են Կոլումբիան, Բրազիլիան: