«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ԳԱԿ-ը բացահայտելու է Կասկադ համալիրի գանձերից մեկը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր ցուցասրահների մուտքը «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում՝ մայիսի 21-ին, ժամը 10:00-24:00-ն, լինելու է անվճար: Նախատեսված են միջոցառումների հատուկ ծրագիր, այդ թվում ցուցադրությունների բացում և կրթական ստեղծագործական նախաձեռնություններ: Այս մասին Panorama.amին տեղկացրեցին արվեստի կենտրոնից:
Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի (1984-1988թթ.) հանրային բացումը ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում:
Ըստ աղբյուրի, հանրությանն առաջին անգամ ներկայացնելով այս մոնումենտալ աշխատանքը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացահայտում է Կասկադ համալիրի գանձերից մեկը, միևնույն ժամանակ երախտիքի տուրք մատուցելով արվեստագետին, ով այս տարի նշում է իր ծննդյան 85-ամյակը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Իմ հայրենիքի բնանկարը» ցուցադրությունը, որը կազմակերպվել է փետրվար ամսին կենտրոնում մեկնարկած համանուն կրթական ծրագրի շրջանակներում՝ նախատեսված սիրիահայ երեխաների համար: «Իմ հայրենիքի բնանկարը» ծրագիրը նպատակ ուներ մասնակից երեխաներին ներկայացնելու հայկական մշակութային համայնապատկերը հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների միջոցով՝ նպաստելով նրանց ներգրավմանը երկրի մշակութային կյանքում: Այս ցուցահանդեսը ներկայացնում է մասնակից երեխաների ստեղծագործականությունն ու ոգեշնչվածությունն արտացոլող աշխատանքների ընտրանին:
Այցելուները նաև հնարավորություն կունենան դիտելու վերջերս բացված «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ժամանակավոր ցուցադրությունը «Արծիվ» սրահում:
Թանգարանային գիշեր ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվի նաև «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության վրա հիմնված «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի երկու պարապմունք՝ նախատեսված ընտանիքների և պատանիների համար:
«Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան:
Հարակից հրապարակումներ`
- «Թանգարանը մի վայր է, մի աշխարհ, որտեղ ինձ ամենալավն եմ զգում»
- Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում ներկայացվելու է Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերը
- Երևանի պատմության թանգարանում կայանալու է 17-19-րդ դդ. չորս ցուցանմուշի շնորհանդես
- ԳԱԿ-ում բացվելու է Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը
- Հին ու նոր Պետերբուրգը՝ Տարոն Սիմոնյանի արտիստական և հետազոտական տեսանկյունից
- Արցախում ժամկետային զինծառայողների կողմից հայտնաբերված գտածոները ցուցադրվելու են Տիգրանակերտի թանգարանում
- Թանգարանների զարգացման վեկտորը փոխվում է. Մարինե Հարոյան
- Մայիսի 18-ին և 21-ին հայաստանյան 112 թանգարանի մուտքը լինելու է անվճար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին