ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Մեծ հաջողություն էր Վիեննայում նախագահների հանդիպումը
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը մեծ հաջողություն է համարում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում դեսպանը կարևորեց նաև հանդիպման ընթացքում արձանագրված կոնկրետ արդյունքները:
«Հատկապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել այսուհետև ևս պահպանել 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, շփման գծում ստեղծվեն մշտադիտարկման մեխանիզմներ, ընդլայնվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Դրանք այն կետերեն են, որոնց համար Գերմանիայի նախագահանությունը ԵԱՀԿ-ում նույնպես իր ջանքներն է գործադրել, ամեն ինչ արել է, որ դրանք իրականանան»,- ասաց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե արդեն Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը, Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ասաց, որ գոյություն ունի համանախագահների հայտարարություն, որտեղ ամրագրված է այն, որ երկու կողմն էլ համաձայնություն տվել են. «Ես ելնում են այն հանգամանքից, որ երկու կողմն էլ պետք է իրենց պարտավորված զգան այդ համաձայնությունն իրականացնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը
- Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին