Հայաստանի թիվ մեկ խնդիրը 800 հեկտարը ազատագրելն է. Փոստանջյան
«Հայաստանը կորցրել է ոչ թե ութ հարյուր հեկտար հողակտոր, այլ անվտանգ ապրելու երաշխիք»,-այդ մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, անթույլատրելի է այն, որ ասում են, թե այդ ութ հարյուր հեկտար տարածքը չեզոք գոտի է կամ հայկական կողմի համար նշանակություն չունի:
«Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ընդամենը ութ հարյուր հեկտար տարածք է բռնազավթվել Ադրբեջանի կողմից և այն հիմնավորումը, որ դա նշանակություն չունի, ցավալի փաստի մասին է խոսում: Փաստորեն մենք ունենք դատարկված Թալիշ գյուղ, որտեղ մարդկանց համար ապրելու հնարավորություն չկա, ռմբակոծվող, խոցելի Մարտակերտ», -հայտարարեց Փոստանջյանը:
Ըստ պատգամավորի, միգուցե պաշտոնյաների համար կորցրած ութ հարյուր հեկտարը նշանակություն չունի, բայց ժողովրդի համար այդ տարածքը նշանակալի է, քանի որ դրանով իրենք ավելի անվտանգ կարող էին ապրել Մարտակերտի շրջանում:
«Պարտադրված պատերազմն այսօր ընթանում է և դրանից Ադրբեջանը չի ցանկանում հրաժարվել: Իսկ մենք չենք կարող հրաժարվել: Մեր թիվ մեկ խնդիրն է այդ ութ հարյուր հեկտարի ազատագրումը: Եթե չենք հեռացնում նրանց ագրեսիան մեզանից, կնշանակի կունենանք զոհեր»,- նկատեց Փոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին