Թուրքիայում պատգամավորները այլևս անձեռնմխելի չեն լինի
Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել պատգամավորներին քրեական անձեռնմխելիությունից զրկող օրինագծին:
Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության նախաձեռնությունը հանդիսացող սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել են Թուրքիայի Մեծ ազգային ժողովի 550 պատգամավորներից 373 հոգին:
Թուրք պատգամավորներին քրեական անձեռնմխելիությունից զրկելը թույլ կտա նրանց դեմ քրեական հիմքով գործ հարուցել, այդ թվում՝ ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով:
Այս օրինագիծը, ըստ պարբերականի, խիստ կսասանի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հիմքերը, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է այս կուսակցության պատգամավորներին Թուրքիայում արգելված կազմակերպությունների, այդ թվում ՝ «Քրդական բանվորական կուսակցությանն» (PKK) աջակցելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան