Հայ-Ռուսական համալսարանի թիմը՝ թենիսի միջբուհական մրցաշարի հաղթող
Երևանի Րաֆֆու անվան հիմնական դպրոցում ավարտվել է սեղանի թենիսի ավանդական միջբուհական բաց առաջնությունը, որն այս տարի կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Կելմեի» աջակցությամբ:
Ինչպես ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը, մրցաշարն անցկացվում է ամեն տարի՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հետ համատեղ:
«Ամեն տարի կազմակերպվում են տարբեր՝ շախմատի, վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարեր:
Բացումն արեցինք թենիսի մրցաշարով: Այս տարի մեզ միացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Կելմե» ընկերությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- ասել է Ղումաշյանը:
Հաղթողներին և մասնակիցներին մրցանակներ է հանձնել ՀԱՕԿ-ի կոմերցիոն բաժնի պետ Մանե Մուրադյանը: Հաղթող է դարձել Հայ-Ռուսական համալսարանի թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում