Ղրիմում քննարկելու են Այվազովսկու հոբելյանը տոնելու հարցը
Մայիսի 23-ին Ղրիմում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ կայանալու է տեղի թանգարանների հարցով խորհրդակցություն: Այն նաև նվիրված է լինելու ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանի տոնակատարությունների նախապատրաստմանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Թեոդոսիա քաղաքն արդեն առաջարկել է ծովանկարչի հոբելյանը տոնել դաշնային մակարդակով: Օրինակ առաջարկվել էր 2017-ը հռչակել Այվազովսկու տարի (2017 թ. հունիսի 29-ին նշվելու է նկարչի ծննդյան 200 -ամյակը ):
Խորհրդակցության ժամանակ նաև քննարկվելու է Ղրիմի թանգարանների վերակառուցման հարցը, այդ ցանկում են Ղրիմի ու Սևաստոպոլի համար նշանակալի պալատներ, ամրոցներ, գրադարանները և արգելոցներ:
Նշենք, որ 2017 թ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը բացվելու է ցուցահանդես: 100 ծովանկարի և 50 գրաֆիկական աշխատանքների շարքում ներկայացվելnւ է մեծանուն հեղինակի տասներկու ստեղծագործությունի Հայաստանի Ազգային պատկերասրահը հավաքածուից:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
- Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին