Գառնեցիներն անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել
Կոտայքի մարզի երկու գյուղերի՝ Գառնիի ու Գողթի բնակիչներն այսօր էլ բողոքի են դուրս եկել՝ «Ազատություն Ազատ գետին», «Դուրս հանեք ինժիներական տեխնիկան», «Ձեռքներդ հեռու Ազատ և Գեղարդ գետերից» այս ու այլ գրություններով ցուցապաստառներով:
«Անժամկետ բողոքի ակցիա է: Ակցիան կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ չեղյալ չեն համարվել Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու, ինչպես նաև Գեղարդալճի ծրագրերը»,-հայտարարեցին գյուղացիները:
Նրանք պահանջում են գետի կիրճից ժամ առաջ հանել տեխնիկան, քանի դեռ չեն հանել, ասում են՝ տուն չենք գնալու:
Գյուղացիները պատմում են, որ արդեն երեք օր ավելի մեծ թվով տեխնիկա են բերել, ավելի մեծ թափով են աշխատանքներն իրականացվում. «Քանդելով գնում են, բնությունը քանդում են»:
Գյուղացիները մտահոգված են: Գետի ջուրը կրճատելու հետևանքով արոտավայրերն ու այգիները կչորանան: Համայնքի բնակիչները հպարտությամբ նշում են՝ իրենց գյուղը մեծությամբ երրորդն է, բայց անմիջապես վրա բերում՝ մեր բողոքները լսող չկա:
Նրանց պահանջը մեկն է «Փրկենք Ազատ գետը»: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը պատմեց, որ սկսել են գյուղացիներին վախեցնել:
Ա. Այվազյանը պատմեց, որ մի քանի օր առաջ երեք թիկնեղ տղամարդ այցելել են իր դեղատուն, հարցրել հարկային թղթերից, հետո ասել են, թե իբր իր տղան չի ծառայել բանակում: Կինն ասել է, որ իր դեղատանն ամեն ինչ հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան է իրականացվում, իսկ որդին էլ ծառայել է:
«Ասեցի, եթե դեղ եք գնում, գնեք, թե չէ դուրս եկեք: Ես ասացի կահազանգեմ ոստիկանություն, դուրս եկան ու գնացին: Բայց ես հասցրեցի մեքենայի համարները նայել»,-ասաց Ա. Այվազյանը: Նա մտածում է, որ իրեն փորձում են վախեցնել՝ բողոքի ակցիաներին ակտիվություն չցուցաբերելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «Բերանդ կջարդեի, ափսոս…». Գառնեցին` Արամ Հարությունյանին
- Գառնի գյուղի բնակիչներն ու բնապահպանները ոտքի են կանգնել, փակել ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան