«Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» հավաքվում են մեկ հարկի տակ
«Էդուրադ Իսաբեկյան» պատկերասրահում մայիսի 21-ին բացվելու է «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» արդեն երրորդ ցուցահանդեսը: Պատկերասրահից Panorama.am-ին հայտնեցին, որ ներկայացված են լինելու Էդուարդ Իսաբեկյանի ուսանողների` տարբեր տարիների շրջանավարտների գործերը: Մասնավորապես՝ Արմեն Աթայան, Արևիկ Արևշատյան, Յուրի Բաբայան, Հենրի Էլիբեկյան, Հրանտ Հովսեփյան, Հենրիկ Սիրավյան, Լեո Լեո Վարդանյան, Սամվել Պետրոսյան, Կառլեն Մելոյան և ուրիշներ: Ցուցադրվելու է նաև Ֆրենկ Գասպարյանի գծանկարը` «Էդուարդ Իսաբեկյան»: Ցուցահանդեսի բացման օրը մուտքն ազատ է:
Պատկերասրահից ասացին, որ է «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» շարքի ցուցահանդեսները լինելու են շարունակական:
Հիշեցնենք, որ «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդեսների շարքի առաջին ցուցահանդեսը բացվել էր 2015-ի մայիսի 16-ին, երկրորդ՝ նոյեմբերին: Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանն ասել էր, որ ցուցահանդեսների նման շարք կազմակերպելու հիմնական նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ Էդուարդ Իսաբեկյանի մեծությունը, վարպետությունը, մանկավարժի ձիրքը, ով կարողացել է այդպիսի աշակերտներ ունենալ:
Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը (1914-2007 22.) 1945-2000թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963թ-ից` պրոֆեսոր):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան