Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթում հաղթել է Լոնդոնի նախկին քաղաքապետը
Բրիտանական «The Spectator» շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյի կողմից հայտարարված Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթում հաղթող է ճանաչվել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի` Մուրեյը Անգլիայում իշխող «Պահպանողական կուսակցության» կենտրոնական դեմքերից մեկը հանդիսացող Բորիս Ջոնսոնի գրած բանաստեղծությունը հրապարակել է շաբաթաթերթի ինտերնետային կայքում:
Բանաստեղծությունը ներկայացնող հրապարակման մեջ Մուրեյը նշել է, որ իրականում մրցույթի համար Ջոնսոնի ուղարկածից ավելի լավ բանաստեղծություններ էլ են ուղարկվել, սակայն իր համար շատ կարևոր է, որ անգլիացի քաղաքական գործիչը գլուխ չի խոնարհում մի անձնավորության առաջ, որն Անկարայում որպես խալիֆ է ընդունվում:
«Էրդողանը կարող է բանտ նետել Թուրքիայում ընդդիմադիրներին, Մերկելը կարող է իր երկրում բանտ նետել Էրդողանին քննադատողներին, սակայն, մենք Անգլիայում քնում և արթնանում ենք ազատ կերպով: Մենք կարիք չունենք, որ որևէ բռնապետ մեզ ասի, թե ինչպես մտածենք կամ արտահայտվենք»,- ասել է Դուգլաս Մյուրեյը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անգլիական թերթի կողմից նման մրցույթի հայտարարումը յուրահատուկ բողոքի ակցիա էր` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:
Իսկ իրավական գործընթաց սկսելու պահանջը ներկայացրել էր Թուրքիայի կառավարությունը, այն բանից հետո, երբ երգիծաբանը գերմանական հեռուստաընկերությամբ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր կարդացել:
Գերմանիայի կառավարության թույլտվությամբ Էրդողանին ծաղրած Յան Բյոհմերմանի դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով` օտար պետության քաղաքական գործչին կամ կազմակերպությանը վիրավորելու համար: Նշյալ քրեական հոդվածը նախատեսում է մինչև 3, առանձին դեպքերում նաև մինչև 5 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևի իշխանությունները մերժեցին հեռացնել քրդահայ լուսանկարչի՝ Էրդողանին «վիրավորող» նկարը
- Էրդողանին վիրավորելու համար այս անգամ մեծ աղմուկ է բարձրացել Հոլանդիայում
- Բրիտանական ամսագիրը Էրդողանին վիրավորելու մրցույթ է հայտարարել
- Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության
- Թուրքիայում առաջին անգամ դատի են տալիս երեխայի` Էրդողանին վիրավորելու համար
- Էրդողանին վիրավորանք հասցնելու համար կհարցաքննեն ընդդիմադիր թերթի խմբագրին
- Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում 16-ամյա աշակերտ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան