Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել. «Ժողովուրդ»
Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի։
Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միևնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրի» դեմ պայքարել։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց։
Անցել է մոտ քսան օր, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել։ Եվ արդեն կանխատեսումներ կան, որ 3-4 ամիս անց ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կկարճվի կամ կկասեցվի։ Այս գործով արդեն «սառեցման մասին» քաղաքական հրահանգը տրված է։