Տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս. ՉԻ
Քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ հրետակոծության արդյունքում վնասներ կրած բնակավայրերը հաղթահարում են տեղի ունեցածը: Այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Մարտակերտում, Ներքին Հոռաթաղ գյուղում, Մատաղիսում, Ղարաբաղի մնացած քաղաքներում և գյուղերում, որոնք հրետակոծությունից տուժել էին: Լեռնային Ղարաբաղի կառավարությունից «Չորրորդ իշխանությունը» տեղեկացրել է, որ տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս:
Հավելենք նաև, որ առաջնագծում ևս շինարարական աշխատանքներ են ընթանում՝ նոր ճանապարհներ են փորվում, Ջաբրայիլի ուղղությամբ դիրքերն ավելի լայնացվում ու ամրապնդվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան