Մասնագետ. Հայաստանում քաղցկեղի բուժման բարելավման համար մարդիկ պետք է ավելին պահանջեն ոլորտի պատասխանատուներից
«Քաղցկեղի բուժման համար հայ բժիշկները միայն ենթակառուցվածքների ու կառավարության կողմից ներդրումների կարիք ունեն, նրանք ինտելեկտի և գիտելիքների պակաս չունեն: Հայաստանում քաղցկեղի բուժումը բարելավվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ բարձրաձայնեն խնդիրների մասին և ավելին պահանջեն ոլորտի պատասխանատուներից». Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Բեյլորի Բժշկական Համալսարանի /ԱՄՆ/ Կոլոռեկտալ Քաղցկեղի Վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավո Արթինյան: Նա Հայաստան է եկել մասնակցելու «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովին:
Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ /ԱՄՆ/, ԱՄՆ Թորակալ Վիրաբուժության Մասնագիտական Հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանը Հայաստանում գտնվելու օրերին ուսումնասիրել է նաև թոքի քաղցկեղից մահացության ցուցանիշները: Դրանք շատե երկրների համամետ բարձր են:
Մասնագետն այս առումով էլ մատնացույց է անում ենթակառուցվածքների բացակայությունը:
«Օրինակ, Հայաստանում շատ մեծ է ծխողների թիվը: Բայց չկան հայտնի ծրագրեր, որոնք կօգնեն այդ մարդկանց պակասեցնել ծխելը: Եթե այս առումով բարեփոխումներ արվեմ, ապա դրա արդյունքում կնվազեն ոչ միայն քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը, այլևս սիրտանոթային հիվանդությունների թիվը»,-ասաց նա:
Վափորչյանը որպես հաջողված ծրագրեր նշում է անչափահասներին ծխախոտի վաճառքի արգելքը, ծխախոտի գնի բարձրացումը և ծխող մարդկանց դեղորայքային, հոգեբանական օգնության ցուցաբերումը:
«Սրանց օգուտները ահռելի են: Դրանք թույլ կտան տասնյակ հազար դոլարներ խնայել առողջապահության համակարգում»,-ասաց նա:
Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Լեյկեմիաների և Ցողունային Բջիջների Փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան այն համոզման է, որ Հայաստանում առաջնային խնդիրներից է քիմիա թերապիայի դեղորայքի պակասը հատկապես երեխաների համար, որը պետք է տրամադրվի պետության կողմից կամ ապահովագրությամբ:
«Կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում ի տարբերություն հարևան Վրաստանի: Այստեղ երեխաների քիմիաթերապիայի համար վճարում է պետությունը, այս առումով ավելի բարվոք վիճակում է Վրաստանը»,-ասաց նա:
Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան Գևորգ Թամամյանի խոսքով, Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 65-70% բուժվում է:
«Ամենատարածված տեսակը արյան քաղցկեղն է, երկրորդ տեղում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում գործում է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: Օրենքով արգելվում է Ծխախոտային արտադրատեսակների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, 18 տարին չլրացած անձանց կողմից, բաց տուփերով կամ հատով:
Հարակից հրապարակումներ`
- Քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը թիմային աշխատանքն է. ուռուցքաբան
- Բժիշկները մասամբ վերականգնել են կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը
- Քաղցկեղի բուժման համար Ուռուցքաբանության կենտրոնում օգտագործվող դեղերի մեծ մասը փորձաքննություն չի անցնում. ՎՊ
- Մանկական քաղցկեղը վերջին տարիներին Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում. Գրիգոր Բադալյան
- Քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ կյանքը նորովի վերարժևորելու, վերաիմաստավորելու ժամանակահատված. Էդգար Գյանջումյան
- Ոչ մի հեքիմական գործողություն քաղցկեղի դեմ արդարացված չէ. Խաչանուշ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում